Սիրվարդ Գևորգյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 26,  24 News

Սիրվարդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Սիրվարդ Գևորգյանը նշանակվել է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Սիրվարդ Գևորգյանը 2021թ հոկտեմբերի 14-ից զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի  խորհրդականի պաշտոնը։

2000-2004 թթ. սովորել է Երևանի Պետական Համալսարանի  Իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի, այնուհետև՝ մագիստրոսի աստիճան:

2011-2013 թթ. սովորել է  Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի աստիճան:

Մասնագիտական գործունեություն մանրամասները՝ ստորև. https://moj.am/staff/view/staff/7:

 
--00—ՄՀ

Տեսանյութեր