Փողոց դուրս եկող ուժերը «Հայաստան» դաշինքի արբանյակներն են, նրան են ենթարկվում. Գագիկ Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

«Նոյեմբերի 16-ից հետո մենք տեսանք, որ մեր բանակը ի վիճակի է պաշտպանել մեր սահմանները: Սահմանի երկայնքով հրադադար է տիրում, բայց թշնամին մնում է թշնամի, որտեղ ատամը կտրեց՝ մի բան անելու է։ Պետք է պաշտպանվենք և ուժեղացնենք սահմանների հսկողությունը»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

Անդրադառնալով մի քանի օր շարունակ բողոքի ակցիա իրականացնող կազմակերպություններին և քաղաքացիներին՝ Գագիկ Մելքոնյանը նշեց.

«Փողոց դուրս եկող ուժերը բոլորը «Հայաստան» դաշինքի արբանյակներն են, ենթարկվում են իրենց: Նոյեմբերի 16-ին պատերազմ է գնում, իրենք վարչապետի հրաժարականն են պահանջում, հավաքվել էին, թող գնային Ջերմուկ՝ տենային ինչ է կատարվում, զենք, զինամթերք էլ տալիս էին, թող գնային սահման»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր