Արցախը հանձնելու համար գտան ամբիցիոզ մարդու, որն իր վրա վերցրեց խայտառակությունը․ Լապշին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

Պատերազմի պարտության մեղքը պետք չէ միայն Փաշինյանին վերագրել։ Ամեն ինչ դրան էր գնում։ «Արցախը հանձնելը» պլանավորում էին Նիկոլից շատ ավելի վաղ։ Կարդալով Տեր-Պետրոսյանի հարցազրույցը՝ ակնհայտ է դառնում այն, ինչ կատարվեց այսօր։ Նախորդ իշխանությունները չցանկացան իրենց վրա վերցնել Արցախի հանձնումը և գտան ամբիցիոզ մարդու, որը պատրաստ էր կրել այդ ամոթը։ Այս մասին Սերոբ Օհանյանի «Позиция» հաղորդման ժամանակ ասել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը։

Նրա կարծիքով, Արցախում պատերազմն անիմաստ էր, քանի որ արյունահեղության արդյունքում ստացվեց այն, ինչին կարելի էր հասնել բանակցություններով․ հանձնել յոթ շրջանները, որոնց նկատմամբ Հայաստանը, ըստ էության, հավակնություն չուներ։

«Հայաստանը տարածաշրջանային ուժից վերածվեց օբյեկտի, որը ոչինչ չի որոշում։ Կարդում եմ քաղաքական, հասարակական գործիչների, լրագրողների կարծիքներ այն մասին, որ պետք է տարբեր կառույցների դիմել՝ ՀԱՊԿ, ՄԱԿ և այլն։ Մի՞թե անհասկանալի է, որ եթե դու չես որոշում քո խնդիրները և առանց մտածելու նետվում ես օգնության՝ չհաշվարկելով հետևանքները, ապա վերածվում ես բանանային պետության»,-կարծում է Լապշինը։

Բանախոսի համոզմամբ, ամեն գնով իշխանություն պահելու ցանկությունը բերում է նրան, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են ճկվել, ինչպես հարկն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր