Երևանի քաղաքապետարանը 211 հատ նոր ավտոբուս է ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնում է, որ մի քանի օրից մայրաքաղաքում կտեսնենք քաղաքային նոր ավտոբուսները, որոնք մի քանի փուլերով կմտնեն երթուղի։

«211 հատ 8,6 մետրանոց այս ավտոբուսները ձեռք են բերվել Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով։

Բնականաբար, մենք շարունակում ենք տրանսպորտի ռեֆորմը և արդեն նախապատրաստում ենք ավտոբուսների նոր խմբաքանակի գնման մրցութային փաթեթը», - նշել է Մարությանը: