ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News
Արցախյան պատերազմն իր ազդեցությունն ունեցավ հիմնադրամի գործունեության վրա թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում։ Այս մասին նոյեմբերի 27-ին «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Նրա խոսքով՝ հիմնադրամի աշխատանքը ենթարկվել է չնախատեսված փոփոխությունների։
«Որպես Հայաստանի նախագահ եւ որպես հայ ափսոսանք եմ հայտնում անվստահության, խոսակցությունների եւ արձագանքների կապակցությամբ։ Հուսով եմ, որ անցկացված ուսումնասիրությունները լույս կսփռեն իրավիճակի վրա եւ կօգնեն վստահության մթնոլորտ ստեղծել:
Հիմնադրամը երկար ու դժվարին ճանապարհ է անցել, եւ պետք է անել ամեն ինչ՝ սխալներն ու թերությունները շտկելու եւ վստահությունը վերականգնելու համար։
Հիմնադրամի արդիականացման համար հասունացել է պահը, անհրաժեշտ է որդեգրել նոր մտածողություն, լայնորեն կիրառել նոր տեխնոլոգիաներ եւ աշխատանքի կազմակերպման նոր մոդելներ»,-նշել է նախագահը։