Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը Opel-ով արագաչափի մոտ բախվել է ծառին, կա 4 վիրավոր

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27,  24 News

վթար

Նոյեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 24-ամյա Հակոբ Հ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, արագաչափի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Հակոբ Հ-ն, ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 24-ամյա Վիկտոր Մ-ն, 25-ամյա Տիգրան Կ-ն և 24-ամյա Գևորգ Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։  

--00—ՄՀ

Տեսանյութեր