Հայկակ Արշամյանը՝ «Հայաստան» հիմնադրամի տնօրեն. խորհուրդը 3 տարով հաստատեց նրան պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

1_0

Այսօր՝ նոյեմբերի 27–ին, տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստը։ Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի լրատվական բաժնից։

Նիստի առաջին հարցը վերաբերում էր Հայաստանին նվիրաբերված դրամական միջոցների ուսումնասիրությանը, որի վերաբերյալ հնչեցին մի քանի զեկույցներ:

Խորհուրդը մանրամասն քննարկեց զեկույցները եւ որոշում կայացրեց հանդես գալ հայտարարությամբ, որը կհրապարակվի մոտ ապագայում:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ներկայացրեց 2020-21 թթ. Արցախի եւ Հայաստանի մի շարք համայնքների առողջապահական, սոցիալական, մշակութային, ինչպես նաեւ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված լայնածավալ ծրագրերը:

Հաստատվեցին 2020 թ. ֆինանսական եւ ծրագրային հաշվետվությունները, ինչպես նաեւ հիմնադրամի՝ 2021 թվականի բյուջեն, քննարկվեցին Հիմնադրամի հետագա անելիքները: Խորհուրդը որոշում կայացրեց երեք տարի ժամկետով հաստատել Հայկակ Արշամյանին գործադիր տնօրենի պաշտոնում:

--00—ԼՄ