Չավուշօղլուն Աշխաբադում ասել է, որ բավարարված են «Զանգեզուրի միջանցքը բացելու» որոշմամբ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

օղլու

Թուրքիան ողջունում է տրանսպորտային և լոգիստիկ նոր ուղիների բացումը ասիական տարածաշրջանում, որը ոչ միայն համաշխարհային արտադրության կարևոր կենտրոն է, այլև համաշխարհային նշանակություն ունեցող շուկա։ Այս մասին Աշխաբադում ԱԳ նախարարների հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, գրում է Anadolu գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիայում բավարարված են Հարավային Կովկասում ցամաքային ու երկաթուղային ճանապարհների, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի վերականգնման ու բացման որոշմամբ»։

«Աշխարհում մեր դիրքերը կարող ենք ամրապնդել միայն գործակցության և տարածաշրջանային առևտրի զարգացման միջոցով»,- ասել է նա։ 

--00—ԼՄ