55-ամյա վարորդը Կապան-Քաջարան ճանապարհին բեռնատարով կողաշրջվել է. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

նկար

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 26-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով, գրում է shamshyan.com-ը:

Այդ օրը՝ ժամը 11:00-ի սահմանում, 55-ամյա Վարդան Գևորգյանը իր վարած «SHACMAN» մակնիշի բեռնատարով, Կապան-Քաջարան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:  

Վթարի հետևանքով վարորդ Վ. Գևորգյանին հրշեջ-փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Կապան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային. նա տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:  

նկար

--00—ԼՄ

Տեսանյութեր