73 տարեկան հասակում մահացել է ռուս երգիչ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

Հասարակական

Մահացել է ռուս երգիչ, երգահան Ալեքսանդր Գրադսկին։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։ Արտիստը մահացել է գիշերը՝ ժամը 2-ին, հիվանդանոցում։

Ալեքսանդր Գրադսկին խորհրդային և ռուս երգիչ էր, բազմաթիվ երգերի հեղինակ, բանաստեղծ, կոմպոզիտոր և նվագում էր երաժշտական մի շարք գործիքների վրա։ Նրան անվանում էին ռուսական ռոքի հիմնադիրներից մեկը։ Նա նաեւ մի քանի տարի մասնակցել է որպես մարզիչ «Ձայնը» երաժշտական շոուին։ Նոյեմբերի 3-ին Գրադսկին դարձել էր 72 տարեկան։