Գյումրիի տներից մեկում գազի վառարան է պայթել. բնակիչը այրվածքներով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

Հասարակական

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 19։00-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Կիրովականյան 21-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի վառարանի պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են տան պատուհանները և պատերը․ առկա է փլուզման վտանգ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հյուրասենյակում գազի վառարանից տեղի է ունեցել արտահոսք՝ պայթյուն. վնասվել են երկու պատուհան, մուտքի դուռը և հյուրասենյակի արտաքին պատը (մոտ 9 քմ)։

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ տան բնակիչ Գ․ Մ․-ն (ծնված 1956 թ․) տարբեր աստիճանի մարմնական այրվածքներով տեղափոխվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Տեսանյութեր