Բացառիկ կադրեր. քանաքեռցի «Տույը»՝ սպանությունից վայրկյաններ առաջ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

24News-ի տրամադրության տակ են հայտնվել նոր բացառիկ կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են «Քանաքեռցի Տույ» անունով հայտնի Արթուր Ղազարյանը և նրան ուղեկցող անձինք նոյեմբերի 11-ին՝ կեսգիշերից հետո, գալիս նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի առանձնատուն, մնում այնտեղ մի քանի րոպե և ցանկանում դուրս գալ, որից հետո արդեն տան մուտքի մոտ տեղի է ունենում փոխհրաձգություն: «Տույն» ու նրա երկու ուղեկիցները սպանվում են, սպանվում է նաև նախկին պատգամավորը:

Ղազարյանի և նրա ուղեկիցների սպանության մեջ կասկածվողները՝ այդ թվում և Սիմոնյանի որդիները, կալանավորված են:

Տեսանյութեր