Փաստաթղթում բացակայում է հայկական օրակարգը, այն ենթադրում է միայն զիջումներ ամեն ինչում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

Սոչիում ընդունված եռակողմ հայտարարության փաստաթղթում բացակայում է հայկական օրակարգը, այն ենթադրում է միայն զիջումներ ամեն ինչում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը։

Ավետիսյանի համոզմամբ՝ ավելի լավ արդյունք չենք կարող ունենալ, խնդիրը պարտված առաջնորդն է։ Ավետիսյանի կարծիքով, երբ պարտված ղեկավարը չի գնում, հակառակորդը նրա նկատմամբ կիրառում է ցանկացած որակի ճնշում։

Մանրամասները՝ տեսանյութում։