1 շաբաթում՝ 342 ահազանգ․ փրկվել է 1 քաղաքացի, գրանցվել է 6 մահ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

աին

Նոյեմբերի 22-ից 28-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 342 դեպք, որից 154-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 57 հրդեհի, 4 փլուզման, 1 պայթյունի, 1 քարաթափման, 6 ինքնասպանության փորձի դեպք, 61 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 128 կենցաղային կանչ. տուժել է 124 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 1 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 6 մահ: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Արձանագրվել է թունավորման 15 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 12 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 16 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 13 տրանսպորտային միջոց:

--00—ԼՄ