Ինչո՞ւ է 5165-ը դադարեցնում փողոցային պայքարը․ կուսակցության պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

5165 շարժումը հայտարարել է, որ դադարեցնում է փողոցային պայքարը։ Հրավիրված ասուլիսի շրջանակում կուսակցության տարածած հայտարարության համաձայն՝ իրենք պահանջում էին հրապարկել առաջիկայում ստորագրվելիք փաստթղթի բովոնդակությունը, սակայն իշխանությունների կողմից արձագանք չեղավ, ուստի որոշել են դադարեցնել փողոցային պայքարը։

«Ազգային կարևորագույն հարցերի շուրջ որոշում կայացնելելիս իշխանության մյուս թևերին մասնակից չդարձնելը, ազգային անվտանգության նշանակության հարցերում որոշումների ընդունումը, մենաշնորհելը հակաիրավական է, հակասահմանադրական, հակաժողովրդական, հակազգային ու կործանարար»,-նշված է հայտարարությունում։

«5165» շարժումը նաև հայտարարում է, որ պահանջում է ՀՀ կառավարության հրաժարականը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

«Մենք նախաձեռնելու ենք քաղաքական կոնսուլտացիաներ այն քաղաքական ուժերի հետ, որոնք կողմ են Նիկոլ Փաշինյանի հրաժարականին»,-նշված է հայտարարությունում։

--00--ԿԿ