Թուրքիան անօդաչու թռչող սարքեր կմատակարարի Ղազախստանին

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29,  24 News

թուրքիա

Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերություն ընկերությունը (TUSAŞ) ANKA հետախուզական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) է մատակարարելու Ղազախստանին։ Այս մասին հայտնել է Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության վարչությունը, փոխանցում է Ermenihaber.am-ը։

TUSAŞ-ն այդ մասին պայմանագիր է ստորագրել Ղազախստանի արդյունաբերական ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը ներկայացնող KAZSPECEXPORT մատակարարող ընկերության հետ։ Առաջին փուլում ղազախական կողմը նախատեսում է գնել 3 միավոր ANKA ԱԹՍ։

Մինչև այժմ 50 միավոր արտադրված MALE (Medium Altitude Long Endurance) դասի ANKA ԱԹՍ-ի առաջին գնորդը եղել է Թունիսը (3 միավոր)։ Այն այժմ ակտիվ կիրառվում է Թուրքիայի ռազմաօդային, ռազմածովային ուժերի, ինչպես նաև ժանդարմերիայի և Ազգային հետախուզության կազմակերպության կողմից։

--00—ՄՀ