«45 օր. պայքար` հանուն ազգի». Արցախյան պատերազմի մասին ֆիլմն «Օսկարի» մասնակցության հայտ կներկայացնի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

«45 օր. պայքար` հանուն ազգի». գեղարվեստական ​​վավերագրական ֆիլմ, որը ցույց է տալիս արցախյան վերջին պատերազմը հայկական տեսանկյունից: Բրիտանացի լրագրող Էմիլ Գեսենի «45 օր. պայքար` հանուն ազգի» ֆիլմը ներկայացվել է «Օսկարի» մրցանակաբաշխությանը` «Լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում»:

Այս մասին սոցցանցում հայտնել է ֆիլմի հեղինակը:  Ժապավենը նկարահանվել է 2020 թվականի պատերազմի օրերին, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում էր իրականացնում Արցախի դեմ: Ֆիլմի պրոդյուսերն է Ասկո Հակոբյանը` Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմի համապրոդյուսերը:

Ֆիլմի նկարագրության մեջ նշվում է, որ գիտակցելով պատերազմի ընթացքում մեծ տարածում ստացող ապատեղեկատվությունն ու համաշխարհային ԶԼՄ-ներում ոչ բավարար լուսաբանումը՝ լրագրող Էմիլը ճանապարհորդել է տարածաշրջանով և զրուցել հանուն պայքարի զենք վերցրած տեղաբնակների հետ:

--00--ԱԹ