ԱՄՆ ՄԶԳ վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրենը հանդիպել է Արցախից տեղահանված բնակիչների հետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

Հասարակական

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում հանդիպել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչների հետ։ Զրույցի ընթացքում Ալեքսանդր Սոկոլովսկին առավել մանրամասն տեղեկացավ անհատների և համայնքների վրա անցյալ տարվա ռազմական գործողությունների հետևանքների ու նրանց առջև ծառացած ներկայիս մարտահրավերների մասին:

«Հուզիչ էր հանդիպել Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչների հետ: Ես երախտապարտ եմ նրանց պատմությունները լսելու, նրանց հարցեր ուղղելու և փորձառություններն ավելի լավ հասկանալու հնարավորության համար: Մարդիկ, որոնց հետ հանդիպել եմ, օգնություն են ստանում և ժամանակավորապես բնակվում են Մեծամորի համայնքային կացարանում: Ես ուրախ եմ, որ ԱՄՆ ՄԶԳ-ն կարողացել է նրանց աջակցել շատ դժվար պահին», - ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին։

Անցյալ տարվա ռազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո, ԱՄՆ կառավարությունն աջակցել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչներին լուծելու ի հայտ եկող խնդիրները՝ տրամադրելով հագուստ, սնունդ և ապաստան:

2020 թվականից ի վեր ԱՄՆ կառավարությունը տրամադրել է ավելի քան 5 միլիոն դոլար՝ անցյալ տարվա ռազմական գործողություններից տուժածներին աջակցելու համար:

--00--ԿԿ