ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News
Նոյեմբերի 28-ին Հայոց ազգային ազատագրական պայքարի առաջամարտիկներից, մեր պետության սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանական և Արցախի համար մղած ազատագրական պայքարի մարտական գործողությունների ակտիվ մասնակիցներից, երկրապահ կամավորականների միության ստեղծման ակունքներում կանգնած ազատամարտիկներից Սամվել Հովսեփյանը` Ադմիրալ Սամոն կդառնար 63 տարեկան: Երկրապահ կամավորականների միության վարչության անդամներն այցելել են վերջինիս շիրիմին:
--00--ԱԹ