Բաքու-Աշխաբադ-Թեհրան եռակողմ համաձայնագիր` թուրքմենական գազն Իրանի տարածքով Ադրբեջան հասցնելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

Իրան Ադրբեջան

Նոյեմբերի 28-ին Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում ելույթ ունենալով` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Ադրբեջանն ինքն է վերականգնել իր տարածքային ամբողջականությունը»: Այս մասին հայտնում է Minval.az-ը: Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանն ինքն է ապահովել «1993 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունված բանաձևերի իրականացումը, որոնք պահանջում էին հայկական ուժերի դուրսբերումը օկուպացված տարաքներից»:

«Ադրբեջանն արել է այն, «ինչի համար միջազգային հանրության ու Մինսկի խմբի համար բավարար չի եղել 30 տարին»,- նշել է Ալիևը:

Գագաթնաժողովի շրջանակում եռակողմ համաձայնագիր է կնքվել Բաքվի, Աշխաբադի և Թեհրանի միջև թուրքմենական գազն Իրանի տարածքով Ադրբեջան մատակարարելու մասին:

--00--ԱԹ

Տեսանյութեր