Պատվաստանյութերը քիչ արդյունավետ են «օմիկրոն»-ի դեմ, նոր պատվաստանյութ է պետք մշակել․ Բանսել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

նկար

«Moderna» ընկերության գլխավոր տնօրեն Ստեֆան Բանսելը նախազգուշացրել է, որ պատվաստանյութերը հավանաբար նույնքան արդյունավետ չեն լինի կորոնավիրուսի նոր տեսակի՝ «օմիկրոն»-ի դեմ պայքարում, որքան «դելտայի» պարագայում էր, գրում է Reuters-ը։

Ըստ աղբյուրի՝ դա կարող է հանգեցնել հիվանդացության մակարդակի և հոսպիտալացումների քանակի ավելացման, ինչն էլ կբերի համավարակի երկարաձգման:

Ըստ «Moderna» ընկերության գլխավոր տնօրենի՝ անհրաժեշտ կլինեն ամիսներ մինչև ընկերությունները նոր պատվաստանյութ մշակեն:

«Օմիկրոնը» առաջին անգամ ի հայտ է եկել Աֆրիկայի հարավային շրջանների մի շարք երկրներում, որտեղից տարածվել է որոշ եվրոպական երկրներում: Վարակման դեպքեր են հայտնաբերվել նաև Իսրայելում և Ճապոնիայում:

--00—ԼՄ