Չինաստանը ողջունում է տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ ՌԴ-ի ջանքերը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

Քաղաքական

Չինաստանը ողջունում է այն ջանքերը, որոնք Ռուսաստանը գործադրում է տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանման համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հրավիրված ճեպազրույցում հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզիանը՝ մեկնաբանելով Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի բարձր մակարդակով կայացած եռակողմ հանդիպումը:

 «Չինաստանը ողջունում է Ռուսաստանի ջանքերը տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ: Չինաստանը հույս ունի, որ երկու կողմերը (Հայաստանն ու Ադրբեջանը-խմբ.) կգնան միմյանց ընդառաջ, տարաձայնությունները կհարթեն երկխոսության, խորհրդակցությունների միջոցով և միասին կպահպանեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը»,- նշել է նա:

--00--ԿԿ