Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը՝ «Վովայի Արշակը», կալանավորվեց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

Արշակ հակոբյան

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Շիրոյանի այսօր՝ նոյեմբերի 30-ին, բավարարել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանին՝«Վովայի Արշակին», կալանավորելու մասին հակակոռուպցիոն կոմիտե քննիչի միջնորդությունը։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ավելի վաղ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել էր, որ Արշակ Հակոբյանը, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ զբաղեցնելով ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը եւ հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դիտավորությամբ թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաեւ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը` 22.007.259 ՀՀ դրամը:

--00--ԱԹ