Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վաղը կհանդիպեն Շվեդիայում

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1,  24 News

բայրամով

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները վաղը ևս մեկ հանդիպում կունենան Շվեդիայում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում, այսօր Եվրախորհրդարանում հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Լյուկ Դիվինը:

Նա նաև հիշեցրել է, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարները հրավիրված են դեկտեմբերի 15-ին մասնակցելու Արևելյան գործընկերության գագաթնաժողովին։

ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպումներ կունենա երկու երկրների ղեկավարների հետ։

«Իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Նոյեմբերի կեսերին, միջազգայնորեն ճանաչված սահմաններին բախումներից հետո կարևոր է ընդգծել, որ ոչ թե Լեռնային Ղարաբաղում, այլ միջազգայնորեն ճանաչված սահմանին լուրջ միջադեպերն անհանգստացնող են։ Ուզում եմ մեր կողմից շատ հստակ ընդգծել՝ Եվրահանձնաժողովը ծայրաստիճան հանձնառու է անել ամեն բան, որ կայուն խաղաղությունը հնարավոր դառնա՝ ի շահ Կովկասի բոլոր երկրների»,- ասել է Դիվինը։
 
--00—ՄՀ