Բախվել են Honda CRV-ն, Ford Transit-ն ու ВАЗ 2121-ը. վերջինս գլխիվայր շրջվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 1, 24News

․

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը  13:20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ «MG»  սուպերմարկետի դիմաց, բախվել են Միքայել Միրումյանի վարած ВАЗ 2121, Լյովա Հովհաննիսյանի վարած Honda CRV  և Թադևոս Մասումյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:

 Վթարի հետևանքով Niva-ն գլխիվայր շրջվել է:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնները:

--00--ԱՀ