Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ. Հաջիև

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

նկար

Բաքուն դրական է գնահատում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների՝ Սոչիում կայացած հանդիպումը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական-նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ըստ Հաջիևի՝ պաշտոնական Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ։

«Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ։ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղությունը բուն Հայաստանի շահերից է բխում։ Ադրբեջանն իր հերթին կշարունակի ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համար», - ասել է Հաջիևը։ 

--00—ԼՄ