Քարաթափում՝ Եղեգնաձոր-Գետափ ավտոճանապարհին․ այն երկկողմանի փակվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

նկար

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 13։42-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Եղեգնաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Եղեգնաձոր-Գետափ ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին (մոտ 4․5 խմ):

Փրկարարները սահմանազատել են տարածքը․ համայնքապետարանի կողմից կիրականացվեն համապատասխան աշխատանքներ։

--00—ԼՄ