Միգրանտներով լի ինքնաթիռը Մինսկից մեկնել է Իրաք

ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Աշխարհ

Iraqi Airways ավիաընկերության դուրս տանող չվերթը միգրանտներին Մինսկից վերադարձրել Է Իրաք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Բելառուսի մայրաքաղաքի օդանավակայանը:

«Iraqi Airways ավիաընկերության Boeing 747-400 ինքնաթիռը թռել Է Մինսկի ազգային օդանավակայանից: Փաստացի թռիչքը կատարվել Է 14:28-ին (Երեւանի ժամանակով 15:28-ին)»,-ասվում Է օդանավակայանի հաղորդագրության մեջ, որը զետեղվել Է նրա Telegram-ալիքում:

Նոյեմբերին Բելառուսի եւ Լեհաստանի սահմանների մոտ կազմավորվել Է միգրանտների խումբ, հիմնականում քրդերի, որը հաշվվում Էր 2 հազարից ավելի մարդ: Միգրանտները փորձել են Լեհաստանի հետ սահմանը հատել «Գրոդնենի մարզի «Բրուզգի անցակետում (լեհական կողմից՝ «Կուզնիցա»), բայց փորձը կասեցրել են լեհ ուժայինները՝ հատուկ միջոցների օգնությամբ:

Բելառուսի իշխանությունները սահմանամերձ անցակետից ոչ հեռու գտնվող միգրանտներին տեղաբաշխելու համար պատրաստել են տրանսպորտա-լոգիստական կենտրոն: Անցյալ շաբաթ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ հանրապետությունում, բացի Լեհաստանի հետ սահմանի մոտ ստեղծված տրանսպորտա-լոգիստական կենտրոնում 2 հազար փախստականից բաղկացած ճամբարից, կարող են գտնվել Մերձավոր Արեւելքի երկրներից ժամանած 2,3 համար միգրանտներ: Դրա հետ մեկտեղ շուրջ հազար միգրանտներ, նրա խոսքով, կամավոր վերադարձել են հայրենիք:

Միգրանտները վերադառնում են ինչպես տարհանման չվերթներով, այնպես Էլ անհատական կարգով: Դրա հետ մեկտեղ տրանսպորտա-լոգիստական կենտրոնում գտնվող փախստականները, Բելառուսի իշխանությունների խոսքով, ընդհանուր առմամբ դեռ հայրենիք վերադառնալու ցանկություն չեն հայտնում, սպասում են ԵՄ-ի երկրներ հումանիտար միջանցքի:

Վերջին ժամանակներս Լիտվան, Լատվիան եւ Լեհաստանը հայտարարում են Բելառուսի հետ սահմանի վրա պահվող անօրինական միգրանտների թվի աճի մասին: Մեծ թվով փախստականներ Արեւելքից եւ Աֆրիկայից շարժվել են դեպի Լեհաստանի հետ Բելառուսի սահման:

Այդ երկրները Մինսկին մեղադրում են միգրացիոն ճգնաժամ ստեղծելու մեջ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ Մինսկն այլեւս չի զսպելու ԵՄ-ի երկրներ անօրինական միգրանտների հոսքը. Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով դրա համար չկա «ո՛չ փող, ո՛չ ուժեր»: Բելառուսի սահմանապահները քանիցս հայտարարել են, որ Լիտվան, Լատվիան եւ Լեհաստանը բռնի կերպով միգրանտներին վտարում են սահմանակից տարածք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

--00--ԿԿ