Ադրբեջանը` Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2,  24 News

ՅՈՒՆԵՍԿՕ

Նոյեմբերի 30-ին ՅՈւՆԵՍԿՕ-ում անցկացվել են Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի ընտրություններ: Այս մասին հայտնում է «Ինֆոտեկա24»-ը: Կասկածելի ձևով կոմիտեի անդամ է ընտրվել Ադրբեջանը:

Մինչ այդ Հայաստանն արդեն ստիպված էր հաշտվել այն հանգամանքի հետ, որ Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևան ինչ-որ անհասկանալի արժանիքների համար դարձել է ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, այժմ իրավիճակն էլ ավելի լուրջ ու մտահոգիչ է, քանի որ Բաքուն այսպիսով հնարավորություն է ստանում անմիջականորեն ազդել որոշումների ընդունման վրա:

Ադրբեջանը երկիր է, որն իր իսկ հրահրած զինված հակամարտության ժամանակ իր առաջ խնդիր էր դրել Արցախի տարածքում մշակութային ու պատմական ժառանգությունը վերացնել: Հենց Ադրբեջանն է ՅՈւՆԵՍԿՕ-ի հանձնաժողովներին արգելում այցելել հակամարտության գոտի, մինչդեռ դա չի խանգարել, որ մեծամասնության ձայներով ընտրվի կոմիտեի անդամ:

--00--ԱԹ