Պուտինը և Բայդենը մոտ ապագայում անմիջական շփումներ կունենան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

ю

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ապագայում անմիջական շփումներ կունենան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակում անկեղծ զրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ մի շարք հարցերի շուրջ։

«Արտաքին գործերի նախարար Լավրովի հետ մենք անկեղծ զրույց ունեցանք տարբեր հարցերի շուրջ: Մենք պայմանավորվեցինք արդյունքների մասին զեկուցել մեր նախագահներին, որոնք մոտ ապագայում ուղիղ զրուցելու հնարավորություն կունենան»,- ասել է Բլինկենը մամուլի ասուլիսում։

--00--ԱՀ