Ստոկհոլմում այսօր հնարավոր է կայանա Միրզոյան-Բայրամով հանդիպում. ՀՀ ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3,  24 News

Միրզոյան

ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակներում Արարատ Միրզոյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում հնարավոր է: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

Համաժողովը մեկնարկել է դեկտեմբերի 2-ին, այսօր վերջին օրն է:

Հիշեցնենք, որ  Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան գործընկերության հարցերով տնօրեն Լյուկ Դեվինյեն հայտարարել էր, որ դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը։

--00—ՄՀ