Դեսպան Կոպիրկինը Պուշկինի մեդալ է հանձնել Էդվարդ Թադևոսյանին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

մեդալ

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը դեկտեմբերի 3-ին Պուշկինի մեդալ է հանձնել Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի առաջին ջութակահար և գեղարվեստական ​​ղեկավար Էդվարդ Թադևոսյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից:

ՀՀ ժողովրդական արտիստ, պետական ​​մրցանակի դափնեկիր Էդվարդ Թադևոսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` 2021 թ. մայիսի 11-ի հրամանագրով պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության պետական ​​պարգևով՝ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների մշակույթների մերձեցման և փոխադարձ հարստացման գործում ներդրած զգալի ավանդի համար:

--00--ԱԹ