Գեղարքունիքի մարզում 23–ամյա վարորդը «07»-ով բախվել է ծառին. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

1_0

Դեկտեմբերի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմանում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 23-ամյա Փայլակ Դ.-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 1-ն կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով վարորդ Փայլակ Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:

--00—ԼՄ