Մի բան կրկին ակնհայտ է. հայ ժողովրդից գաղտնի հերթական պրոցեսն է գնում․ Աշոտյան

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4,  24 News

աշոտյան

Հիշեցնեմ, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը երկու օր առաջ ազդարարել է, որ ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների համաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ընդունել են համատեղ հայտարարություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ 

«Մինչ այս պահն այդ հայտարության տեքստը հրապարակված եւ հասանելի չէ։

Այսօր պարզվեց, որ չի կայացել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների Ստոկհոլմյան հանդիպումը։

Մի բան կրկին ակնհայտ է. հայ ժողովրդից գաղտնի հերթական պրոցեսն է գնում։

Վայելեք….»,- գրել է Աշոտյանը։

--00—ՄՀ