Շուտով ԱՄՆ֊ն ռազմաբազա կտեղադրի Վրաստանում, դա իրավիճակ կփոխի տարածաշրջանում

 ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4,  24 News

Շուտով ԱՄՆ֊ն ռազմաբազա կտեղադրի Վրաստանում, դա իրավիճակ կփոխի տարածաշրջանում: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանը։

Ղուկասյանի համոզմամբ, միջազգային հարաբերություններում հնարավոր չէ առանց այլընտրանքների գոյատևել և դրանից ելնելով անհրաժեշտ է ռազմական համագործակցություն սկսել ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ։

Ըստ Ղուկասյանի` Ֆրանսիան պատրաստ է մեզ ռազմական աջակցություն ցուցաբերել` ինչպես սպառազինության, այնպես էլ զորքերի կրթության և պատրաստման տեսանկյունից։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱՀ