Քասախի մոտ մեքենաներ են բախվել. կա 3 վիրավոր

 ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4,  24 News

․

Դեկտեմբերի 4-ին, ժամը 18։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երկու ավտոմեքենա, ծուխ է նկատվում, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Քասախ գյուղի մոտակայքում, բախվել են «Opel» և «Mercedes» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս այնուհետև բախվել է արտաքին լուսավորության սյանը։ Տուժածներ Տ․ Գ․-ն (ծնված 2000 թ․), Գ․ Պ․-ն (ծնված 2000 թ․) և Դ․ Գ․-ն (ծնված 1953 թ․) հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

--00--ԱՀ