Հուսով ենք, որ Վենեսուելայում իրավիճակը խաղաղ լուծում կունենա․ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 25, 24News

Thumbnail

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը թվիթերյան էջում տեղեկացնում է, որ ուշադրության կենտրոնում է պահում Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները:

«Ուշադիր հետևում ենք Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին և հուսով ենք, որ իրադրությունը խաղաղ հանգուցալուծում կունենա»,- նշված է ԱԳՆ թվիթերյան էջում։

Հիշեցնենք, որ Վենեսուելայում հունվարի 23-ին բողոքի խոշոր ալիք է սկիզբ առել. ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իրեն հռչակել է ժամանակավոր նախագահ, իսկ պետության ղեկավար Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ չի պատրաստվում լքել պաշտոնը։