Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5,  24 News

ձյուն

ՀՀ ԱԻՆ-ը ներկայացրել է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը: Այսպիսով, հանրապետության տարածքում դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ը, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

1եղանակ

Երևան քաղաքում դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ը, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 9-ի գիշերը սպասվում է անձրև:

2եղանակ

--00--ԱԹ