Գեղարքունիքում թալանել են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած զինվորի տունը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5,  24 News

Շամշյան

Օրեր առաջ սրբապղծություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Լճաշեն գյուղում մտել են Գեղարքունիքի մարզի բնակիչ Ավետիք Վարդանյանի որդու՝ Վրույր Վարդանյանի տուն և այնտեղից հափշտակել  «Բաքսի» տեսակի ջեռուցման կաթսա և թվով 72 հատ ջեռուցման համար նախատեսված մարտկոցներ:

Կատարված գողության մասին ոստիկանության Սևանի բաժին այսօր են օպերատիվ տեղեկություններ ստացվել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Կայքի տեղեկություններով՝ նշված տունը վերանորոգվում էր և այն պատկանում էր Արցախյան  44-օրյա պատերազմում  նահատակված, Գեղարքունիքի մարզի բնակիչ, Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան  եկած ու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում ծառայության մեկնած, 24-ամյա Վրույր Ավետիքի Վարդանյանին:

Ծնողները վերանորոգում էին հերոսի տունը, գողության մասին էլ հերոսի հարազատները չեն ցանկացել հայտնել իրավապահներին, իսկ տեղեկությունները օպերատիվ ճանապարհով ստացել են Սևանի ոստիկանությունում: Կայքի տեղեկություններով՝ հերոսի ընտանիքին պատճառվել է մոտ 600 հազար դրամի վնաս:

--00--ԱԹ