Քերոբյանն ու Մանտուրովը քննարկել են ՀՀ և ՌԴ երկաթուղային համակարգերը միացնելու հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5,  24 News

Քերոբյան Մանտուրով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ քննարկել է երկու երկրների երկաթուղային համակարգերը միացնելու, Հայաստանում համատեղ արտադրություններ սկսելու հնարավորությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա տեղեկացրել է, որ դեկտեմբերի 4-ին հյուրընկալվել է Expo 2020 Dubai-ում Ռուսաստանի տաղավարում՝ մեր գործընկերների հետ միասին տոնելու ցուցահանդեսում Ռուսաստանի Դաշնության ազգային օրերը։

«Միջոցառման ընթացքում առանձին հանդիպում եմ ունեցել ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։ Քննարկել ենք մեր երկրների երկաթուղային համակարգերը միացնելու, Հայաստանում համատեղ արտադրություններ սկսելու հնարավորությունները։ Անդրադարձել ենք Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված այլ հարցերի ևս»,- նշել է նա:

--00--ԱԹ