Ժամը 17։00-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 33,80 %-ը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5,  24 News

․

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` 17:00-ի դրությամբ: ՏԻՄ ընտրություններին 17:00-ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 33,8 տոկոսը կամ 1112396 ընտրողից 376 003-ը։

Լոռու մարզի Թումանյան համայնքում մասնակցության ցուցանիշը եղել է 62,95 տոկոս. այստեղ քվեարկել է քվեարկության իրավունք ունեցող 5029 քաղաքացուց 3166-ը: 

Արմավիր քաղաքում դարձյալ պասիվ են ընտրողները. այստեղ գրանցվել է մասնակցության 14.12 տոկոս։  Ընտրելու իրավունք ունեցող 44 452 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 6276-ը։

--00--ԱԹ