Ալեն Սիմոնյանի «Հեղափոխության պահապան» օգնականն Աբովյանի ընտրատեղամասի մոտ էր

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5,  24 News

պահապան

Քիչ առաջ 24news-ի տեսախցիկը ֆիքսեց, որ Աբովյան քաղաքի 6-րդ մանկապարտեզում տեղակայված 29/07 տեղամասի մոտ էին հավաքվել այսպես կոչված «Հեղափոխության պահապաններ» խմբավորման անդամներից որոշները։ Խումբը հովանավորվում է ՔՊ-ական իշխանությունների կողմից։

Ոստիկանության աշխատակիցը հորդորեց նրանց մեքենան հեռու տանել մանկապարտեզի դարպասի մոտից, ինչը և արեցին։ Խմբի հիմնադիր անդամներից է Հայկ Ստեփանյանը, որը սեպտեմբերին նշանակվել էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական։

Այնտեղ էր նաև խմբի հիմնադիր անդամներից ևս մեկը՝ Հայկ Մովսիսյանը։ «Հեղափոխության պահապանները» հայտնի են իրենց ագրեսիվ պահվածքով ու ակտիվորեն պաշտպանում են գործող իշխանությունների շահերը։

ՀՊ
ՀՊ
ՀՊ

--00--ԱԹ