0 մասնակցություն․ Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները բոյկոտել են ընտրությունները

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5,  24 News

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները բոյկոտել են այսօր՝ դեկտեմբերի 5-ին կայացած ընտրությունները և չեն մասնակցել ընտրական գործընթացներին։

Համայնքի ղեկավար Վահրամ Գևորգյանը Yerevan.Today-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ համայնքի բնակիչները դեմ են խոշորացմանը, ինչի վերաբերյալ իրենց կարծիքը հայտնել են խորհրդարանում կայացած լսումներում։

--00--ԱԹ