Դիլիջանի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

նկար

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 01:09-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի տներից մեկի բակում գտնվող ավտոտնակում հրդեհ է բռնկվել:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:02-ին, մարվել` 02:37-ին: Այրվել են ավտոտնակը (մոտ 50 քմ) և ներսում կայանած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան։

--00—ԼՄ