ՔՊ-ն առաջատար է 24 համայնքում. իշխանական պատգամավորը տվյալներ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

տիմ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահե Ղալումյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ նեկայացնելով ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները:

«Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով ՔՊ-ն առաջատար է 24 համայնքներում։ 
Դրանք են Արտաշատ, Գառնի, Հրազդան, Ծաղկաձոր, Թալին , Աշտարակ, Մարտունի, Սևան, Վայք, Ջերմուկ, Արմավիր, Էջմիածին, Մեծամոր, Բաղրամյան, Արաքս, Խոյ, Աշոցք, Ախուրյան, Ամասիա, Սպիտակ,  Փամբակ, Նոյեմբերյան, Արթիկ, Վարդենիս»,-գրել է նա։

--00—ԼՄ