Դոուլը միշտ եղել է Ցեղասպանության ճանաչման պայքարի առաջնագծում. դեսպանը՝ սենատորի մահվան մասին

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6,  24 News

Դոուլ

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը, ով երկար տարիներ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն էր ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շատ տխուր էր լսել սենատոր Բոբ Դոուլի մահվան լուրը։ Ես մեծ հարգանք էի տածում այս ոչ սովորական մարդու հանդեպ։   

Դոուլը ոչ միայն մեծ քաղաքական գործիչ էր իր երկրի համար, այլև հայ ժողովրդի մեծ բարեկամն էր։ Վերջին անգամ նրա հետ խոսել եմ 2021 թվականի ապրիլի 24-ին, երբ նախագահ Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Սենատոր Դոուլն ասաց, որ երջանիկ է, որ դա տեղի է ունեցել իր կենդանության օրոք:

Նա միշտ եղել է Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարի առաջնագծում, ինչպես նաև աջակցել է Հայաստանին ու Արցախին։ Հանգչիր խաղաղությամբ, հարգելի սենատոր, քո հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում»։

--00—ՄՀ