Այսքան ցածր մասնակցությունը ՏԻՄ ընտրություններում չի կարող խոսել անվտանգության մասին

 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

սոֆ

Իմքայլական նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այս տեքստը գրված է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական էջում։ Տեքստից մի հատված։

***

«Գիտեմ եւ հասկանում եմ տեսակետը, թե ավելի լավ է ընտրությունները կեղծվեին, բայց անվտանգության ավելի բարձր մակարդակ ունենայինք, բայց իմ համոզմունքը եղել է, կա եւ կլինի, որ հենց ընտրությունների կեղծման երկարամյա պրակտիկան է քայքայել 90-ականների սկզբին ձեւավորվող պետական դիմակայունության համակարգը եւ շղթայական ռեակցիաներով հանգեցրել անվտանգային աղետների:

Պետականություն եւ պետական ինստիտուտներ. սա պետք է լինի մեր Ապագայի երաշխիքը»:

***

Առաջինն ասեմ, որ այս որակի ընտրություններ, որոնք իրականում տեղի ունեցան, չեն կարող լինել «Ապագայի երաշխիք»։

Երկրորդ, մեր անվտանգությունում բան չի փոխվել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա, եթե ձեր գրածի տրամաբանությունից գնահատենք։

Երրորդ, ինչպես նախկիններին մեղադրում էիք ռեսուրսների կիրառման, պաշտոնական դիրքի չարաշահման, փող բաժանելու և այլ գործիքակազմ օգտագործելու մեջ, այսօր ստիպում եք մոռանալ այդ ամենը, քանի որ այլ նշաձողի եք բարձրացրել և առավել գռեհիկ, կոշտ ու անընդունելի մեթոդներ եք կիրառվում հավելումներով։

Չորրորդ, այսքան ցածր մասնակցությունը ՏԻՄ ընտրություններում (որոշ համայնքներում 20% մասնակցություն), չի կարող խոսել անվտանգության մասին։

Հավելեմ ...

Երբեք այսքան սուտ ու քծնանք չի՛ եղել։

Երբեք այսքան ատելություն չի՛ եղել ։

Երբեք այսքան օտարում չի՛ եղել ։

Երբեք այսքան մասնատված ընտանիքներ չե՛նք ունեցել ։

Երբեք այսքան ամանորյա նվերներ (փող) կամ աջակցություն համայնքային ու մարզային բյուջեյից չի՛ տրվել։

Երբեք ապագայի հանդեպ այսքան անտարբեր հանրություն չենք ունեցել։

Ահա՛ ձեր ապագան ...

Ահա՛ ձեր երաշխիքները...

Լռե՜ք...»

--00—ԼՄ