Քար վերամշակող ընկերության գործունեություն է կասեցվել. առանց փորձաքննության է գործել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

56

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դիտարկում են իրականացրել ավազի հանքարդյունահանմամբ և վերամշակմամբ զբաղվող «ԳՈԳ-ԱՐՍ» ՍՊԸ-ում:

Դիտարկմամբ պարզվել է, որ ընկերությունը քարի վերամշակումն իրականացնում է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության առկայության:

Քարի վերամշակման գործողությունը կասեցվել է, առկա արտադրական սարքավորումները կապարակնքվել՝ մինչև կասեցման հիմքի վերացումը։

--00—ԼՄ