BMW-ի վարորդը եղել է առանց «պռավայի», մեքենայում էլ հայտնաբերվել է թմրանյութ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Հասարակական

Օրեր առաջ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները հերթական օրինախախտ վարորդի և կասկածելի թմրամիջոց են հայտնաբերել Երևանում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Երվանդ Քոչար փողոցում 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Պետրոս Վահանյանն ու Քրիստինե Ստամբոլցյանը ծառայության ընթացքում կանգնեցրել են BMW մակնիշի ավտոմեքենա:  Պարզվել է՝ վարորդը, 34 ամյա Երևանի բնակիչ է, վարորդական իրավունքի վկայակայն չի ունեցել, ավտոմեքենայի դիմապակին էլ եղել է չթույլատրելի՝ թաղանթապատ, իսկ   ընթերականների ներկայությամբ ավտոմեքենան զննություն կատարելուց հետո հայտնաբերվել է թմրանյութի նմանվող կասկածելի զանգված:

BMW-ի վարորդը ավտոմեքենայով ուղևորվել է ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից էլ BMW-ն տեղափոխվել է  պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք: 

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական  բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են  նախապատրաստվում:

--00--ԿԿ