Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստվել է 516 հազար մարդ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Կորոնավիրուս

ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով, դեկտեմբերի 6-ի դրությամբ Հայաստանում արվել է ավելի քան 1․3 միլիոն պատվաստում, որից ավելի քան 835․5 հազարը առաջին՝ շուրջ 516․9 հազարը պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը։

Հայաստանում պատվաստումներն արվում են անվճար։ Հիմնական պատվաստանյութերն են Սպուտնիկ Վ-ն, ԱստրաԶենեկան, Սինոֆարմը, ԿորոնաՎակն ու Մոդերնան։

--00--ԿԿ